Գերմանական հովվաշունը հոտառությամբ 90% ճշգրտությամբ «ախտորոշում» է շագանակագեղձի քաղցկեղը


15:28 , 11 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Նոր ուսումնասիրության համաձայն՝ վարժեցված գերմանական հովվաշունն իր հոտառությամբ ունակ է ավելի քան 90% ճշգրտությամբ «ախտորոշել» շագանակագեղձի քաղցկեղը, գրում է Independent-ը:

Նշվում է, որ շունը, հոտոտելով մեզի նմուշները, կարողանում է բարձր ճշգրտությամբ հայտնաբերել դրանց մեջ շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված քիմիական նյութերի պարունակությունը:

Ուսումնասիրությունն իրականացրել են Միլանի Հումանիտար կլինիկայի և ուսումնասիրությունների կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի մասնագետները:

Ուսումնասիրության շրջանակում երկու վարժեցված գերմանական հովվաշներ հոտոտել են 900 տղամարդկանց մեզը, որոնցից 360-ի մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, իսկ 540-ն առողջ են եղել:

Վարժեցված շներից մեկը կարողացել էր «պարզել» շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին 98.7%, իսկ մյուս շունը՝ 97.6% ճշգրտությամբ: