Արքայազն Ուիլյամը, չնայած ընդամենը 2 շաբաթ է, որ անցել է նոր աշխատանքի, մտադիր է 2 շաբաթ արձակուրդ վերցնել՝ երեխայի ծնվելու կապակցությամբ։
Այս մասին հայտնել է հենց ինքը՝ ապագա հայրիկը։
Քենսինգտոնյան պալատի տեղեկատվության համաձայն, արքայազնը նախատեսում է արձակուրդ վերցնել, որպեսզի լինի կնոջ և ապագա երեխայի կողքին։ Արքայազն Ուիլյամը արձակուրդում էր նաև այն ժամանակ, երբ 2013թ․-ին ծնվեց արքայազն Ջորջը։
Ապրիլին Ուիլյամը կաշխատի 3 տարբեր վայրերում՝ Քեմբրիջում, Նորիջում և Գլոստերշիրում, իսկ Քեյթն այդ ժամանակ կգտնվի Քենսինգտոնյան պալատում։
