Ճապոնիայում մոտ 150 դելֆին ափ է նետվել


15:04 , 11 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

Ճապոնիայում Հոկոտա քաղաքում մոտ 150 դելֆին ափ է նետվել, հաղորդում է New York Post-ը:

Հաղորդվում է, որ որոշ դելֆիններ հայտնաբերվելու պահին դեռևս ողջ են եղել, սակայն շատ թույլ:

Կենդանիներին օգնություն են ցուցաբերել տասնյակ մարդիկ, նրանց վրա ջուր են լցրել և ծածկել սրբիչներով, որպեսզի թույլ չտան չորանալ, սակայն դելֆինների մեծամասնությունը սատկել է:

Ճապոնական NHK հեռուստաընկերության տվյալներով՝ փրկել հաջողվել է միայն 3 դելֆինի: