Մանկապարտեզ... շների համար


15:22 , 11 ապրիլ, 2015

«Շան կյանք» հասկացությունը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում լրիվ այլ իմաստ է ստանում։ Էլ որտե՞ղ «քարե ջունգլիների» շրջակայքում կարող եք տեսնել խաղահրապարակ՝ հատուկ շների համար ստեղծված։ Եվ սա ամենը չէ։ Բրազիլիայի այս առևտրական և արդյունաբերական խոշոր քաղաքը դարձել է շների իրական դրախտ, աjստեղ կան շների «մանկապարտեզներ»։ Չե՞ք հավատում։ Ինքներդ նայեք։

Детский сад для… собак

Սան Պաուլուում շատ շների տերեր չեն ցանկանում, որպեսզի իրենց չորքոտանի կենդանիները տանը ձանձրանան, մինչ նրանք աշխատում են։ Այդ իսկ պատճառով նրանց տանում են «մանկապարտեզ»։ Նկարում պատկերված է Սան Պաուլուում գտնվող խաղահրապարակ։

Детский сад для… собак

Շների «մանկապարտեզ»՝ ոսկորի տեսքով լողավազանով, վազքուղով և հանգստի սենյակով։ Այսպիսի հաճույքը շան տիրոջ վրա ամսական 235 դոլար է նստում։

Детский сад для… собак

Բայց շների տերերի համար ամենակարևորն այն է, որ նրանց տնային կենդանիներին լավ հետևեն։ Նկարում շներին զովացնում են շոգից։

Детский сад для… собак

«Dog Resort»-ի (շների հանգստյան տան) աշխատողներից մեկը կերակրում է իր «հյուրերին»։

Детский сад для… собак

Օրական շների «մանկապարտեզ» բերում են մոտ 70 շուն։ Ամեն տարի շների «մանկապարտեզը» Սան Պաուլուում ավելի ու ավելի հայտնի է դառնում։

Детский сад для… собак

Նկարում պատկերված է հանգստի տունը, որը, ինչպես և շների այլ սենյակները, գտնվում է ընդարձակ տարածքում՝ ավելի քան 800մ² բարձրության վրա։

Детский сад для… собак

Ամսական 235 դոլարով շներին ոչ միայն հետևում են, այլև լավ կերակրում. կերակրացանկի մեջ մտնում են հում միս և բանջարեղենային կերակրատեսակներ։ Նրանց նաև խաղացնում են, նրանց հետ սպորտով են զբաղնում, որպեսզի չորքոտանիները լավ ֆիզիկական վիճակում լինեն, և բրդի մշակման տարբեր ընթացակարգեր են անցկացնում։

Детский сад для… собак

Շնիկը նստած է շների ատամների խոզանակների մոտ, որոնք օգտագործում են «մանկապարտեզում»։

Детский сад для… собак

Որպեսզի տերերն իրենց կենդանիներին չկարոտեն, «մանկապարտեզում» տեղադրված են տեսախցիկներ, որոնց շնորհիվ կարելի է ինտերնետին միանալ և հետևել նրանց խաղին։

Детский сад для… собак

«Dog Resort»-ը ընդունում է ամեն տեսակի շների՝ անկախ ռասայից, տարիքից և ֆիզիկական վիճակից։ Լավ կլիներ, եթե մարդկանց դեպքում էլ այդպիսի բան լիներ. ոչ մի խտրականություն և բացարձակ հավասարություն։  

Детский сад для… собак

Ինչպես հայտնի է՝ շները խելագարվում են ոսկորների համար։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ նրանք մեծ հաճույքով լողում են ոսկորի տեսքով լողավազանում։ Շների «մանկապարտեզի» աշխատակիցները նրանց լողալու ապահովության մասին մտածում են, նրանք նույնիսկ շներին պաշտպանիչ ժիլետներ են հագցնում։ Չնայած, մեր կարծիքով, դա արդեն ավելորդություն է։ Չէ՞ որ շները հիանալի լողորդներ են։