50-ամյա կինը վիճաբանել է ամուսնու հետ և ժավելի սպիրտ խմել


14:01 , 11 ապրիլ, 2015

Pastinfo.am-ը գրում է.

«Սուր թունավորում ժավելի սպիրտով» ախտորոշմամբ «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 50 ամյա մի կին ով վիճաբանել է ամուսնում հետ և ինքնասպան լինելու նպատակով ժամելի սպրիտ խմել:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը  գտնվել է Ուջան գյուղի անասնապահական ֆերմայի վարչական տարածքում, որտեղ և վագոն-տնակում հեռախոսով ամուսնու հետ զրուցելու ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նրա հետ, ապա վիճաբանել է նաև Ստեփանավանում գտնվող անասնապահական ֆերմայի տնօրենի հետ, որից հետո էլ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ժավելի սպիրտ: