Երևանում համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև զինծառայողները


13:55 , 11 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

Երևանում ապրիլի 11-ի անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև Երևանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները: Նրանց մասնակցությունը քաղաքի սանմաքրման աշխատանքներին ապահովելու համար Երևանի տարբեր հատվածներում առանձնացվել են տարածքներ: Զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: