Ես վատ մեկնաբանություններից չեմ ընկճվում. Նանա


13:35 , 11 ապրիլ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Ես վատ մեկնաբանություններից  չեմ ընկճվում. Նանա

Այս տարի լրանում է երգչուհի Նանայի երաշժտական գործութնեության տասը տարին:Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ այս իրադարձության, մշտապես քննարկումների կիզակետում լինելու, առաջիկա պլաների ու նրա անձնական կյանքի մասին:

Երգչուհին իր երաժշտական գործունեության տասնամյակին նվիրաված վերջերս իր հանդիսատեսին ներկայացրեց «Իմն է նա» երգի հիման  վրա տեսահոլովակը, որտեղ ցուցադրել է այն բոլոր մենահամերգները, որոնք կատարել է վերջերս Հայաստանի շրաջաններում. «Այս տեսահոլովակի իմաստը կայանում է նրանում, որ ես սկել եմ իմ գործունեությունը Հայաստանից, հենց նման մենահամերգների ծրագրով եւ իմ երաժշտական գործունեության տասնամյակն էլ նշում եմ նման կերպ»,- պատմել է Նանան: Ի դեպ, երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ այդ մենահամերգները իր համար գումար վաստակելու միջոցներ չեն եղել. «Տոմսերը վաճառվել են 1000-2000 դրամ, քանի որ ես հասկանում եմ որ շրջաններում ապրող մարդկանց համար այդ գումարն էլ արդեն իսկ շատ է: Ես պարզապես ուզում էի գեղեցիկ երեկոներ նվիրել իմ հայրենակիցներին, ովքեր ապրում եմ Հայաստանում, այլ ոչ թե գումար վաստակել: Ես շատ գոհ եմ իմ հանդիսատեսից, քանի որ տասը տարի առաջվա զգացողություններս կրկին վերապրեցի, որը ինձ համար շատ կարեւոր էր»։

Խոսելով տասնամյա հոբելյանին նվիրված տեսահոլավակի երգի ընտրության մասին՝ մեր այն հարցին, թե ինչու երգի բովանդակությունն էլ չէր համապատասխանում նրա բեմական տարեդարձի հետ, երգչուհին պատասխանել է. «Ինձ համար ավելի հետաքրքիր էր դա՝ նոր երգ  ու նոր տեսահոլովակ»։

Զրույցի ընթացքում անդրադառնալով  մոտակա պլաններին՝ նա նշել է, որ չի սիրում պատմել անելիքների մասին եւ գերադասում է անակնկալներ մատուցել. «Ճիշտ է մոտ ժամանակները զբաղված եմ Մոսկվայում տեղի ունենալիք համերգներով, բայց նոր տեսահոլովակը շատ չի ուշանա եւ մարդիկ դարձյալ կսկսեն քննադատել ինձ»,- նշել է Նանան:

Իսկ ահա խոսելով նրա անձի շուրջ, իր խոսքերով, անընդհատ քննադատությունների մասին, երգչուհին նշել է. «Ես շատ շնորհակալ եմ քննադատումների համար, բայց պետք է նկատեմ, որ իմ ուժը ինձ Աստված է տալիս, ես նրա առաջ մաքուր եմ: Իմ լուսանկարներին արված վատ մեկնաբանություններից ես չեմ ընկճվում, պարզապես չեմ հասկանում, թե այդ մարդիկ ինչպես են մտածում ու ինչ հաճույք են ստանում, քանի որ նրանց գրած հիմարությունները ինչ ոչինչ չեն տալիս, նրանք այդպես ուզում են ուշադրություն գրավեն, թող գրավեն, միայն կնշեմ, որ ինձնից ցածր մարդիկ ինձ երբեք չեն կարող քննադատել, կարող են ունենալ իրենց կարծիքը, բայց այդ կարծիքն էլ թող իրենց պահեն: Ինձ կարող են քննադատել միայն ինձնից բարձրները, իսկ ես առհասրակ քննադաություններից չեմ վախենում, դա գովազդ է ինձ համար եւ ես շնորհակալ եմ նրանց ինձ գովազդելու համար»։

Իսկ վերջում խոսելով անձնական կյանքից՝ երգչուհին ընդգծել է, որ այս պահին նրա սիրտը ազատ է: