Բարաք և Միշել Օբամաների եկամուտները 2014-ին գերազանցել են 477 հազար դոլարը


13:28 , 11 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, 2014 թվականին աշխատել են 477.383 հազար դոլար՝ փոքր-ինչ քիչ, քան 2013 թվականին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տանը:

Համաձայն Օբամաների պատրաստած հարկային հաշվետվության՝ օրենքով իրենք վճարել են 19.6 տոկոս եկամտահարկ, ինչը կազմել է 93.632 հազար դոլար: Եվս ավելի քան 70 հազար դոլար ամուսինները տրամադրել են բարեգործությանը:

Մեկ տարի առաջ նախագահական ընտանիքի եկամուտը կազմել է 481.08 հազար դոլար, իսկ վճարված հարկի գումարը` 98.169 հազար դոլար:

Փոխնախագահ Ջո Բայդենի եկամուտը, համաձայն Սպիտակ տան հրապարակած հայտարարության, 2014 թվականին կազմել է 388.884 հազար դոլար: