Ապրիլի 26-ին 100 պարային խումբ քայլերթ է կատարելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու սգո պար է պարելու


13:05 , 11 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Հայաստանի պարարվեստի միությունը ապրիլի 26-ին 100 պարային խմբերով՝ 5000 հոգանոց խմբով քայլերթ է կատարելու դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:

«5000 հոգով սգո պար ենք պարելու՝ «ծանր գովընդ կոտրոցի», որը 3 րոպեանոց պար է լինելու, այն մարդանց հիշատակելու բնույթ է ունեցել հին ժամանակներում»,- ասաց Կարեն Գևորգյանը՝ շարունակելով. «Մենք պետք է ասենք, որ ոչ միայն հիշում և խոնարհվում ենք, այլ նաև պահանջ ունենք ներկայացնելու»: