Մենակ Քիմն աչքներդ ծակե՞ց, ուրիշ խնդիր չկա, չէ՞


13:04 , 11 ապրիլ, 2015

Both of the sisters looked emotional as they stood at the memorial. Kim wore a necklace which read her daughters name North Այսօր պատահաբար տեսա սա՝

«Հայաստանի Սոցիալիստական շարժումը» և «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունը շաբաթ օրը՝ 11.04.2015 թ., ժամը 14:00-ին, նախաձեռնում է պիկետ կառավարության շենքի դիմաց, որի ժամանակ նամակ կուղարկվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պոռնոաստղին պետական մակարդակով ընդունելու և մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար: Քիմ Քարդաշյան իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ կերպարը, ով միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին, միշտ բիծ է քաշել ավանդական հայ կնոջ կերպարի վրա: Այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով ու աղուհացով, այնուհետև պետական մակարդակով ընդունում է ՀՀ վարչապետը: Իհարկե բոլոր առիթները պետք է օգտագործենք Հայաստան բրենդն աշխարհով մեկ տարածելու համար, բայց ամեն ինչ ունի իր սահմանը: Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգի մասին ու չվտանգենք այն՝ պոռնոաստղին Հայաստանում գովազդելով: Հարգելի հայրենակիցներ, եկեք տեր կանգնենք մեր արժեհամակարգին, մեկ մարդու պես բոլորս շաբաթ օրը՝ ժամը 14:00-ին, կառավարության շենքի դիմաց:

Հիմա հարց: «Հայաստանի Սոցիալիստական շարժումը» և «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպություններն ովքե՞ր են։