12:48 , 11 ապրիլ, 2015Դժվար է հավատալ, որ սրանք ոչ թե լուսանկարներ են, այլ գեղանկարներ, որոնց ստեղծման համար 50-300 ժամ է պահանջվել։ Այս սքանչելի ստեղծագործությունների հեղինակը Յուտայի 33-ամյա բնակիչ Պատրիկ Քրամերն է։ Նա մասնագիտացած է հիպերռեալիստական գեղանկարչության մեջ։ Նա այնպիսի մանրակրկիտ աշխատանք է տանում, որ դիտողներից ոչ ոք չի կռահում, որ սրանք յուղանկարներ են, մինչև որ հեղինակն ինքը չի խոստովանում։ Նրա ստեղծագործություններում կարելի է տեսնել քաղաքային տեսարաններ, բնանկարներ, նատյուրմորտներ և դիմանկարներ։ Պատրիկը նկարում է նաև զանազան միջատներ ու մանր առարկաներ։ Նրա ստեղծագործությունների համար հիմք են ծառայում լուսանկարները. կարելի է ասել, որ նա արտատպում է լուսանկարներից, սակայն նա պատճենահանման համար օգտագործովող թղթի ու մատիտների փոխարեն գործի է դնում յուղաներկը, կտավը ու սեփական երևակայությունը։ Ստվերի ու լույսի յուրօրինակ համադրության շնորհիվ նա կարողանում է եռաչափ էֆեկտ ստեղծել։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Քրամերն ասել է, որ դեռևս համալսարանում է ուսումնասիրել հիպերռեալիզմ։ Նա նաև նշել է, որ երբեք չի ձգտել հենց այդ ուղղության մեջ խորանալ, սակայն երբ սկսել է զբաղվել հիպերռեալիստական գեղանկարչությամբ, այլևս չի կարողացել կանգ առնել։





![]() |
![]() |



![]() |
![]() |
