12:57 , 11 ապրիլ, 2015Ստորև ներկայացնում ենք «Գիտությունը գեղեցիկ է» գրքից ընտրված մի քանի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս մարդկային օրգանիզմն այնպես, ինչպես երբեք չեք տեսել՝ հորմոնների բարդ երկրաչափական կառուցվածքից մինչև միկրոբների փոքրիկ կառուցվածքները։
♦ Ճարպային դատարկ բջիջներ։ Ճարպային բջիջները կամ ադիպոսիտեսը մարդու օրգանիզմի ամենախոշոր բջիջներից են։ Սրանք հաստ մեկուսացված շերտ են կազմավորում մաշկի տակ, որը ծառայում է որպես պաշտպանիչ շերտ, ինչպես նաև էներգիա կուտակում։
Լուսանկարում երևում են ճարպային բջիջների բջջային դատարկ մեմբրանները, որոնք մեղվամոմի կառուցվածք ունեն։ Երբ մենք գիրանում ենք, բջիջները փքվում են՝ հավելյալ ճարպով լցվելով։

♦ Վրձնասունկ։ Ծաղկանման վրձնասունկը կամ պենիցիլիումը կազմված է թելերից՝ կոնիդիոֆորներից և սպորներից։
Պենիցիլին հակաբիոտիկը ստանում են Պենիցիլիում սնկերի որոշ տեսակներից։ Այն հայտնաբերվել է պատահականորեն Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից 1928թ-ին։ Այն արդյունավետորեն օգտագործվում էր Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ վերքերի վարակները բուժելու նպատակով։ 1945թ-ին Ֆլեմինգն իր այս հայտնագործության համար Նոբելյան մրցանակի արժանացավ։

♦ Ուղեղի բջիջներ։ Միկրոպատկերում երևում են մարդու ուղեղի երկու կարևոր բջիջներ (գլիային բջիջներ)։
Կանաչ գույնով երևում է միկրոգլիային բջիջը, որն արձագանքում է կենտրոնական նյարդային համակարգի իմունային փոխազդեցություններին։ Միկրոգլիային բջիջները ճանաչում են վնասված տարածքներն ու բորբոքումները և կլանում բջջային մնացորդները։
Ավելի մեծ՝ նարնջագույն բջիջներն օլիգոդենդրոցիտներն են։ Դրանք նեյրոնները միելինով են ապահովում, որն իրենից ներկայացնում է անջատող նյութ, որը հնարավորություն է տալիս նեյրոնի հաղորդակցվող կապերին հաջողությամբ էլեկտրական ազդակներ տեղափոխել։

♦ Լյարդի բջիջներ։ Գունավորված այս միկրոպատկերում երևում է լյարդի բջջի մի քանի էլեմենտներ։
Կապույտ գծերը գոլգի ապարատն է, որն արտազատվող սպիտակուցներն է մշակում։ Դեղին խոշոր կետերը ճարպային մասնիկներ են, փոքրերը՝ մարսողական լիսոսոմներ։ Կանաչ կետերը միտոքոնդրիումներ են, որոնք էներգիա են արտադրում, շագանակագույն նյութերը՝ էներգիա կուտակող գլիկոգեններ։

♦Ինսուլինի բյուրեղիկներ։ Միկրոպատկերում երևում են ինսուլինի հորմոնի վեցանկյուն բյուրեղիկները։ Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, և դրա գործառույթն է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը։
Իսուլինի անբավարար արտադրությունը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի կուտակմանը, որը կարող է հանգեցնել առաջին կարգի շաքարախտի։
Երկրորդ կարգի շաքարախտը առաջանում է, երբ բավականաչափ ինսուլին կա օրգանիզմում, սակայն օրգանիզմի բջիջները դրան չեն արձագանքում։
Երրորդ կարգի շաքարախտն առաջանում է հղի կանանց մոտ, ում օրգանիզմում արյան գլյուկոզայի մեծ արտադրություն է նկատվում։

♦ Գրիպի H1N1 վարակի մասնիկներ: Գրիպի А վարակները կարող են վարակել մարդկանց, խոզերին, թռչունների ու ձիերին։ H1N1 տեսակը 2009-ին խոզի գրիպի բռնկման պատճառ դարձավ։
Միկրոպատկերում երևացող վարդագույն գույնով ներկված հատվածը գենետիկական մատնահետքն է, որը շրջապատված է սպիտակուցային պաշտպանիչ շերտով (դեղին): Կանաչ գույնով մասնիկները երկու տեսակի սպիտակուցներ են՝ հաեմագլուտինին և նեուրամինիդաս (H և N), որոնց մակարդակը որոշում է վիրուսի տեսակը։

♦Արյան հանգույց։ Միկրոպատկերում երևում է դեղնասպիտակավուն ֆիբրինի (անլուծելի, բարձրամոլեկուլային սպիտակուց) թելերի ցանցում թակարդված արյան կամիր գնդիկները։
Ֆիբրինն առաջանում է արյան մակարդման պրոցեսում, որը պոլիմերվում է և, թրոմբի հիմքը կազմելով, դադարեցնում արյունահոսությունը։
Արյունատար անոթներում չափից շատ այսպիսի հանգույցները, որոնք հայտնի են որպես թրոմբներ, կարող են հանգեցնել սրտի կաթվածի։
