Իրանը Թուրքիային չի դիմել TANAP-ը գնելու հարցով


12:04 , 11 ապրիլ, 2015

Lragir.am-ը գրում է.

Իրանը պաշտոնապես չի դիմել Թուրքիային TANAP գազամուղի ձեռք բերման հարցով, տեղեկացնում է Sondakika թերթը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին: Նա շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են TANAP նախագծի իրականացումը:

«Եթե շահագրգիռ կողմերը TANAP-ի մի մասը գնելու մտադրություն հայտեն, այդ հարցը կքննարկվի նախագծի մյուս բաժնետերերի հետ»,- ասել է Յըլդըզը:

TANAP նախագծով գազն Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից պետք է հասնի Թուրքիայի արևմտյան սահման: