11:56 , 11 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Ռուբլին այս շաբաթ վերելք է ապրել՝ գերազանցելով օրական առավելագույնը և հասնելով դեկտեմբերի կեսերից իր անկման ամենացածր ցուցանիշը գերազանցող ավելի քան երեք քառորդի մակարդակին: Ռուսական արժույթի ամրապնդման համար կա 5 պատճառ՝ գրում է The Wall Street Journal պարբերականը:
Ռուբլու դիրքերի վերականգնման հիմքում ընկած է նավթի գների աճը:
Բացի այդ, վերջերս ռուսները զգալիորեն ավելի շատ արտարժույթ են վաճառել, քան գնել: Ապրիլի առաջին շաբաթին այդ տարբերությունը, մասնավորապես, կազմել է 60 տոկոս:
Ռուբլին նաև աջակցություն է ստանում դոլարի և եվրոյի պահանջարկի թուլացմամբ, ինչը պայմանավորված է արտաքին պարտքը վճարելու անհրաժեշտությամբ:
Վերջին օրերին ներդրողների շրջանում նաև նկատվել է սթոփ-լոս օրդերի (վնասների սահմանափակման միջոց) թվի մեծացում:
Ռուբլու աճին նաև նպաստում է Ուկրաինայի արևելքում խաղաղությունը: