11:40 , 11 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի 3 օդանավակայաններում ուղևորները մեկ տարվա ընթացքում շուրջ 76 000 դոլարի մանրադրամ են թողել, գրում է ТАСС գործակալությունը:
Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում, Լա Գուարդիայում և Նյու Ջերսի նահանգում գտնվող Նյուարկ օդանավակայանում ուղևորները հիմնականում իրենց գրպանի մանրադրամները թողել են թռիչքից առաջ ուղևորների ստուգման անցակետերում:
Այդ անցակետերում ուղևորները ստիպված են լինում հանել իրենց գրպանի մետաղադրամները, որից հետո թողնում են դրանք անցակետի մոտ:
ԱՄՆ-ի բոլոր օդանավակայանները միասին վերցրած՝ ուղևորների թողած գումարը կազմել է 675 000 դոլար: