11:24 , 11 ապրիլ, 2015
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաազդեցիկ բարձրաստիճան առաջնորդների ցուցակում առաջին տեղն է գրավել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան Time շաբաթաթերթին:
Այդ մասին վկայում են օնլայն հարցման արդյունքները:
Քվեարկությունը ավարտվել է ուրբաթ երեկոյան: Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 13-ին:
Ռուսաստանի ղեկավարը հավաքել է ձայների 6,9 տոկոսը` գլխավորելով ցուցակը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրավել է 11-րդ տեղը` 1,4%: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաքել է ձայների 0,9%-ը և գրավել է 25-րդ տեղը` զիջելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին:
Վլադիմիր Պուտինը 2014 թվականի նոյեմբերին երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը` ըստ ամերիկյան Forbes ամսագրի: