Կայծակի հետևանքով Մալայզիայի հինդուիստական տաճարում անձրևից պատսպարված 2 մարդ է մահացել


11:00 , 11 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Մալայզիայի Բատու Կավան կղզում գտնվող հինդուիստական տաճարին կայծակի հարվածի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս չորսը վնասվածքներ են ստացել, գրում է gazeta.ru-ն՝ New Straits Time-ին հղումով:

Մեկ բանվոր և գործարար փորձել են անձրևից փախչել և պատսպարվել նորակառույց տաճարում, սակայն կայծակի հարվածից տեղում մահացել են:

Կայծակի հետևանքով տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երեքը՝ կայուն վիճակում: