10:50 , 11 ապրիլ, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ժպտացեք, երբ նյարդայնանում եք. ժպիտն ինքնվսատհություն կտա ձեզ և կստիպի շրջապատին մտածել, որ ամեն ինչ ձեր վերահսկողության տակ է:
Եթե հստակ գիտեք, որ խնդրի լուծման համար արել եք հնարավոր ամեն ինչ, մի անհանգստացեք այն մասին, թե ինչ կլինի:
Ես հավատում եմ, որ գնում եմ ճիշտ ճանապարհով, որովհետև եթե նույնիսկ իմ կյանքում ինչ-որ վատ բան էր կատարվում, դա, միևնույն է, հանգեցնում է ինչ-որ լավ բանի: Կենսափորձը միշտ դրական է;
Մի´ կառչեք անցյալից և մի´ վազեք շատ առաջ, սովորեք ապրել ներկայով:
Ես աշխատում եմ միշտ լավ տրամադրությամբ արթնանալ և վայելել կյանքը:
Նախանձը վատ զգացում է, իսկ էլ ավելի լավը դառնալու ցանկությունը` դրական:

Հնարավոր չէ շրջապատի մարդկանց ստիպել փոխվել կամ մտածել ու գործել այլ կերպ, սակայն կարելի է փոխել սեփական վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ:
Մայրս միշտ ասում է ինձ, որ մարդիկ տարբեր են և պետք է կարողանալ ընդունել նրանց այնպիսին, ինչիպիսին, որ կան:
Չի կարելի չունենալ սկզբունքներ` առանց սկզբունքների դուք չունեք ոչինչ:
Եթե այլոց օգնելու հնարավորություն ունեք, արե´ք դա:
Մի´ մոռացեք, որ աշխարհում կան շատ մարդիկ, ում բախտն ավելի քիչ է ժպտացել, քան` ձեզ:
Մի´ խնայեք ձեր ուժերը, ամբողջովին տրվեք աշխատանքին, նպատակներ դրեք և փորձեք հասնել դրանց: Ստեղծագործաբար մոտեցեք գործին, դա հաջողություն կբերի ցանկացած բնագավառում:
Ցանկանո՞ւմ եք լավացնել հարաբերությունները սիրելիի հետ: Ավելի բաց և ազնիվ եղեք հարաբերություններում, ավելի շատ ժամանակ նվիրեք նրան:
Վստահեք ձեր ինտուիցիային և ներքին ձայնին, միայն այդպես կարող եք լիակատար երջանկություն և հոգևոր հավասարակշռություն ձեռքբերել:
