Սլովակիայի երկնքում երկնաքար է պայթել (լուսանկարներ, տեսանյութ)


10:25 , 11 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Սլովակիայի արևելյան հատվածի բնակիչներն ականատես են եղել դիտարժան երևույթի. երկնքով երկնաքար է անցել ու պայթել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս ամենը տևել է ընդամենը մի քանի վայրկյան:

Երկնաքարի պայթելու տեսարանը ֆիքսել է այդ պահին ճանապարհով ընթացող մեքենաներից մեկում եղած տեսախցիկը: Այնուհետ վարորդը տեսանյութը ներբեռնել է YouTube-ում:

Սլովակ աստղաբան Յան Սվորեն այս կապակցությամբ նշել է, որ տեսանյութում պատկերված է բոլիդ:

A dashboard camera filmed the incredible moment an asteroid broke through the earths atmosphere

Moments later it burns up in the sky, creating a flash of light shortly before dusk in eastern Slovakia