Բաղադրամասեր՝
1 բաժակ ալյուր
200 մլ կաթ
50 մլ կեֆիր
50 մլ բուսայուղ
Կես բաժակ ջուր
1 հատ ձու
1 ճաշի գդալ շաքարավազ
1 մեծ բազուկ
Միջուկ՝
Պանիր, 2 ճաշի գդալ թթվասեր
Սխտոր
Կանաչի
Պատրաստման եղանակ՝
Բազուկը խաշել, քերել։

Ավելացնել կեֆիրը, կաթի մի մասը ու բլենդերով հարել։

Հետո ավելացնել ձուն, աղ, շաքարավազը, կաթի մնացած մասը, ալյուրը։

Վերջում ավելացնել ջուրը։
.jpg)
Անցնել միջուկի պատրաստմանը։
Իրար միախառնել ճզմած սխտորը, կանաչիները (ըստ ճաշակի), թթվասերը։

Բազուկի զանգվածից թխել բլիթներ։


Լցնել միջուկն ու մատուցել։

