«Հրապարակ». «Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի ծննդյան ճոխ արարողությունը


09:24 , 11 ապրիլ, 2015

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը երեկ մեծ շուքով նշում էր ծննդյան 50-ամյակը: Նա հատուկ չվերթով Հայաստան է հրավիրել ռուսական բիզնես աշխարհի, նաև շոուբիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ «Վիագրա» խմբին, հումորիստ Միշա Գալուստյանին, երգիչ Վալերի Լեոնտևին և ուրիշների: Հանդիսությանը մասնակցելու էին նաև հայաստանյան քաղաքական աշխարհի ներկայացուցիչներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։