09:16 , 11 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
ԱՄՆ Գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը ուրբաթ տարածել է փաստաթուղթ, որով գերատեսչությունների ծառայողներին նախազգուշացվել է չօգտվել մարմնավաճառների ծառայություններից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Արգելքը տարածվում է արդարադատության բազմաթիվ ստորաբաժանումների վրա, ինչպիսիք են Հետաքննությունների դաշնային բյուրոն և թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը։ Այդ երկու հատուկ ծառայությունների գործակալները մարտին անանուն լատինաամերիկյան երկրում սկանդալի հերոսներ էին դարձել։ Ներքին հետաքննությամբ պարզվել էր, որ նրանք «սեքս-երեկույթի» են մասնակցել մարմնավաճառների հետ՝ թմրակարտելի հաշվին։
Մարմնավաճառների ծառայություններին դիմելն առաջին հերթին արգելվում է այն պատճառով, որ դա հակասում է հայացքներին ու արժեքներին, որոնց նրանք պետք է հարեն։
Հոլդերի խոսքով՝ նման ծառայություններից օգտվելը աշխատակցին դարձնում է շանտաժի համար խոցելի։