Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջև


09:30 , 11 ապրիլ, 2015

Եթե շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև, ապա կարևոր է ճիշտ նստել, որպեսզի շուտ չհոգնեք և չվնասեք Ձեր առողջությունը:

Մարմին

1.Համակարգչի սեղանը և աթոռը այնպես հարմարացրեք, որպեսզի Ձեր ձեռքի արմունկը կազմի 90 աստիճան, երբ ձեռքերը դնում եք ստեղնաշարի կամ մկնիկի վրա:
2.Աթոռն այնպես հարմարացրեք, որպեսզի կրունկներն ամբողջովին դրվեն գետնի վրա: Ոտքերի կենտրոնները չպետք է գտնվեն աթոռի վրա:
3.Աթոռի հետևի մասն այնպես հարմարացրեք, որպեսզի մեջքը միշտ ուղիղ լինի:

Աչքեր

1.Համակարգչի էկրանի և աչքերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 50սմ:

2.Համակարգչի էկրանի վերին հատվածի բարձրությունը պետք է կամ հավասար լինի աչքերին կամ գտնվի աչքերից ներքև:
3.Համակարգչի էկրանի լուսավորությունը և գույները պետք է համապատասխանեն սենյակի լույսին: Մի՛ օգտագործեք շատ պայծառ էկրաններ, դրանք կարող են շուտ հոգնեցնել և չորացնել աչքերը։