08:34 , 11 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, 2014 թվականին աշխատել են 477.383 հազար դոլար՝ փոքր-ինչ քիչ, քան 2013 թվականին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։
Համաձայն Օբամաների պատրաստած հարկային հաշվետվության՝ օրենքով իրենք վճարել են 19.6 տոկոս եկամտահարկ, ինչը կազմել է 93.632 հազար դոլար։ Եվս ավելի քան 70 հազար դոլար ամուսինները տրամադրել են բարեգործությանը։
Մեկ տարի առաջ նախագահական ընտանիքի եկամուտը կազմել է 481.08 հազար դոլար, իսկ վճարված հարկի գումարը՝ 98.169 հազար դոլար։
Փոխնախագահ Ջո Բայդենի եկամուտը, համաձայն Սպիտակ տան հրապարակած հայտարարության, 2014 թվականին կազմել է 388.884 հազար դոլար։