08:26 , 11 ապրիլ, 2015
«Առավոտ» օրաթերթը գրում է.
««Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանը 100 անգամ ավելի շատ լուրջ ներդրում ունի, քան բոլոր շարմազանովները: Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժե միլիարդ Շարմազանով»,- երեկ Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր ՀԱԿ խճբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ խճբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած գնահատականներին՝ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց. «Լևոն Զուրաբյանի՝ նման արտահայտությունները ապացուցում են. որ քաղաքականության մեջ Չիչոլինան միլիարդ Լևոն Զուրաբյան արժե»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։