06:26 , 11 ապրիլ, 2015
Lurer.com–ը գրում է.
Քեմբրիջի դքսուհի Քեյթը պատրաստվում է իր երկրորդ երեխային ծննդաբերելու Լոնդոնի արևմուտքի Սենտ Մերի հիվանդանոցում, որտեղ երկու տարի առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը՝ արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թագավորական զույգն առայժմ չգիտի իր երեխայի սեռը, ասում են Բուկինհեմի պալատի ներկայացուցիչները: Ինչպես սպասվում է, արքայազն Ուիլյամի կինը պետք է ծննդաբերի ապրիլի երկրորդ կեսին:
Արքայազններ Ուիլյամը և Հարին նույնպես լույս աշխարհ են եկել Սենտ Մերի հիվանդանոցի մասնավոր թևում:
Սենտ Մերին հայտնի է իր բարձրակարգ փորձագետներով և վաղածին երեխաների համար բաժանմունքով: Հաստատության հիվանդասենյակներից մեկում մնալու առաջին օրվա համար անհրաժեշտ է վճարել 5 հազար ֆունտ, յուրաքանչյուր լրացուցիչ գիշերն արժե հազար ֆունտ:
Այստեղ են ծնվել նաև արքայադուստր Աննայի՝ Գլոստերի դքսուհու և Քենթի արքայադստեր երեխաները:
2013 թվականի հուլիսի 22-ին Lindo Wing-ում լույս աշխարհ եկավ արքայազն Ջւրջը: Մանկիկը կշռում էր 3,8 կիլոգրամ:
Հարյուրավոր լրագրողներ, լուսանկարիչներ և հեռուստալրագրողներ ամբողջ աշխարհից բառացիորեն պաշարել էին հիվանդանոցը՝ լուրի սպասելով նրա ծնվելու մասին:
Ինչպես նշում է արքունքին կից BBC-ի թղթակից Նիկոլաս Ուիտչելը, Քեմբրիջի դքսի և դքսուհու ներկայացուցիչները հուսով են, որ այս անգամ լրագրողները հիվանդանոցի մոտ կհայտնվեն լոկ այն ժամանակ, երբ կհաստատվի, որ ծննդկանին ընդունել են մասնավոր թև: