05:59 , 11 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Արգենտինացի դատավոր Ալբերտո Խուլիո Բանյոսը ձերբակալման օրդեր է տրամադրել կանադացի երգիչ Ջասթին Բիբերին կալանավորելու համար, ով մեղադրվում է 2013-ին տեղացի լուսանկարչին ծեծի ենթարկելու մեջ:
Ինչպես գրում է ТАСС-ը` նման վճիռ կայացվել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կանադացի երգիչը չի ներկայացել հարցաքննության՝ ցուցմունք տալու համար:
Այս որոշմամբ երիտասարդ երգչին դատարան կբերեն ուժով, եթե վերջինս հայտնվի Արգենտինայի տարածքում:
Միջադեպը տեղի էր ունեցել 2013-ին՝ Արգենտինայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում` երգչի համերգաշարի ժամանակ: Նրա թիկնապահները ծեծի էին ենթարկել արգենտինացի լուսանկարչին, ով փորձել էր լուսանկարել վերջինիս: Ենթադրվում է, որ նրանք դա արել են հենց Բիբերի հրահանգով: