02:50 , 11 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը Ռուսաստանի նախագահին առաջարկել է «վերցնել Դոնբասը»` Ուկրաինայի արևելքը: Այս մասին հայտնում է «Դոժդը»:
Պորոշենկոն «ապուշություն» է անվանել այդ տեղեկությունը, որը ավելի վաղ տարածել էր Վլադիմիր Պուտինը: Պորոշենկոն ասել է, որ դա, պարզապես, չի մեկնաբանի:
Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` դա, իբր, տեղի է ունեցել Մինսկի բանակցությունների ժամանակ՝ փետրվարին: Սակայն, ըստ Forbes-ի, Պուտինը նման առաջարկ արած Պորոշենկոյին ասել է, թե նա գժվել է, և հրաժարվել է «առաջարկից»: