Բոլոր մարդիկ վտանգավոր մուտացիաներ կրողներ են հանդիսանում. գիտնականներ


01:26 , 11 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

1d99962f0fa27f8e7db3b061d225aa6f

Պարզվում է, որ յուրաքանչյուր մարդ միջինը 1-2 մուտացիա է կրում, որոնք կարող են ժառանգական լուրջ հիվանդությունների և ներարգանդային մահացությունների պատճառ դառնալ: Սակայն, ողբերգությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ ժառանգում են միևնույն մուտացիայի 2 կրկնօրինակներ, գրում է Zee News-ը:

Ժառանգական հիվանդությունների մի մասի պատճառը ռեցեսիվ մուտացիաներն են, որոնց հետևանքով անպտղություն և պտղի մահեր են գրացվում:

Չիկագոյի համալսարանի գիտնականները ավելի քան 1500 մարդուց բաղկացած ընտանեկան ծառ են ուսումնասիրել: Վերլուծությամբ պարզվել է,որ ընտանիքի 5 անդամներից յուրաքանչյուրի մոտ նման երեք մուտացիաներ են նկատվել: Դրանք միայն այնպիսի մուտացիաներ են, որոնք թույլ են տվել 2 կրկնօրինակ ունեցող երեխաներին կռվել:

Ռեցեսիվ մուտացիաների թիվը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Այսինքն, դրա միջոցով չի կարելի որոշել ժառանգական հիվանդությունների զարգացման սպառնալիքը: Իսկ ներարգանդային մահացություններն ավելանում են վատ սնման և վարակիչ հիվանդությունների պատճառով: