Վարդան նույնպես Հայաստանում է, բայց փորձում է թաքցնել այցի նպատակները


01:48 , 11 ապրիլ, 2015

Պարուհի Վարդան այժմ Հայաստանում է, և, ըստ որոշ տեղեկությունների, նրա այցը պատահական չի համընկել ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան ժամանելու հետ. Վարդան մտադիր է հանդիպել Քիմի հետ:

Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը կապվեց Վարդայի PR տնօրեն Դարյա Մովչանյուկի հետ: Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել Վարդայի՝ Հայաստան ժամանելու հետ կապված հարցերին: «Մենք չենք մեկնաբանում այդ թեման»,- ասաց Դարյան՝ անպատասխան թողնելով նաև հարցը, որ խոսակցություններ կան, թե  Վարդան Հայաստանում է Քիմ Քարդաշյանին հանդիպելու նպատակով: