Արգենտինայի դատարանը Ջասթին Բիբերին ձերբակալելու որոշում է կայացրել


23:36 , 10 ապրիլ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է.

Արգենտինայի դատարանը կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է Excelsior-ը:

Երգիչը կասկածվում է 2013 թվականին Արգենտինայում մի մարդու ծեծի ենթարկելու մեջ: Ինքը` Բիբերը, հրաժարվում է որևէ վկայություն տալ: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա Բիբերին սպասվում է 1 տարվա ազատազրկում:

Նշենք, որ ավելի վաղ Բիբերը կանչել էր դատարան այս գործով վկայություն տալու, սակայն այդպես էլ չէր ներկայացել: