23:21 , 10 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Թեև արքայազն Ուիլյամը երկու շաբաթ առաջ է աշխատանքի անցել, վերջինս մտադիր է լիարժեք երկշաբաթյա արձակուրդ վերցնել երեխայի ծնվելու կապակցությամբ: Euromag-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ապագա հայրիկը:
Քենսինգթոնյան պալատի տվյալներով` Բրիտանիայի արքայազնը մտադիր է արձակուրդ վերցնել, որպեսզի ժամանակն անցկացնի կնոջ և նորածին երեխայի հետ, ինչպես և արել էր 2013-ին՝ արքայազն Ջորջի ծնվելու ժամանակ:
Ապրիլին Ուիլյամը կաշխատի երեք տարբեր վայրում` Քեմբրիջում, Նորիջում և Գլոստերշիրում, մինչդեռ Քեյթը հիմնականում կգտնվի Քենսինգթոնյան պալատում: