Դրսում թիկնապահներին կիլոյով չեն գործի ընդունում


23:07 , 10 ապրիլ, 2015

Կարդում եմ Քիմի թիկնապահի գրառումը Գեղարդի մասին ու մեկ էլ հասկանում եմ, որ գրողը թիկնապահ է։ Հասկանում ե՞ք՝ «ախռաննիկը»։ Մտովի հիշեցի մեր օլիգարխների «ախռաննիկներին», ու ամեն ինչ շատ խնդալու թվաց։ Ասենք՝ պատկերացրի, թե ինչպես է քյաբաբի սեղանից օլիգարխի «ախռաննիկը» թարմ տպավորություններով twitter-ում կիսվում Թաթուլի կլկլոցի քաղցրության ու արժեքավոր մշակութային գաղտնիքների մասին։ Իսկ ինչի՞ է Քիմի թիկնապահի մոտ ստացվում մտածել, զգալ, մեր «ախռաննիկների» մոտ չի ստացվում։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ դրսում թիկնապահներին կիլոյով չեն գործի ընդունում։