Գիտնականներն ապացուցել են, որ տան պատերի գույնն ազդում է առողջության վրա


22:52 , 10 ապրիլ, 2015

sochetanie-pastelnyx-tsvetov-91in.am-ը գրում է.

Լավ ինքնազգացողության համար բավական է տան պատերը ներկել որոշակի գույներով, գրում է charter97.org-ը:

Կորնելսկի համալսարանի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են անցկացրել այն մասին, որ մեզ շրջապատող գույներն ազդում են մեր ինքնազգացողության վրա: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ նարնջագույն կամ կարմիր գույները կարող են ուժեղացնել սթրեսն ու անհանգստության զգացողությունը: Պարզվել է նաև, որ վառ գույները խթանող ազդեցություն են ունենում ուղեղի վրա և մարդուն ստիպում են ավելի արագ ուտել: Վառ սպիտակ խոհանոցները կարող են նույն ազդեցությունն ունենալ:

Երկնագույնը ննջարանների համար լավագույն ընտրությունն է: Երկնագույն ննջարաններում մարդիկ ավելի երկար են քնում: Դրանից բացի, նման գույնի ննջարանները խթանում են նաև սեռական կյանքը:

Դրանից բացի, առողջ ապրելակերպին նպաստում է նաև որոշակի լուսավորությունը: Օրինակ՝ գիշերային վառ լուսավորությունը խախտում է քնի ցիկլը, և հետևաբար խախտվում են կենսաբանական ժամերը: Դա առողջական բավականին տհաճ խնդիրներ է առաջացնում, քանի որ նվազում է մելատոնինի մակարդակը, որի անբավարարության դեպքում կարող է երկրորդ տիպի շաքարախտ, ճարպակալում և քաղցկեղ առաջանալ: Կանանց վրա վատ են ազդում ննջարանների բարակ վարագույրները, քանի որ դրանց միջով անցած լույսը խթանում է ճարպակալումը: