Առաջիկայում Քլինթոնը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության մասին կհայտարարի


22:28 , 10 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2016 թ. նոյեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կհայտարարի ապրիլի 12-ին:  

Քլինթոնի շրջապատում թերթի աղբյուրների տեղեկությամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունը կանի սոցցանցերում: