15:15 , 23 հոկտեմբեր, 2012
Երևանի խանը Էջմիածնի կաթողիկոսին վիրավորելու համար մի խուրձ յոնջա (առվույտ) է ուղարկում նվեր:Կաթողիկոսն ընդունում է նվերը և պատվիրում է Էջմիածնի ոչխարների հոտից ընտրել մի լավ ոչխար և փախադարձաբար ուղարկել խանին:
Խանը զարմանում է ,որ կաթողիկոսը իր վիրավորանքին այդպես պատվով է պատասխանել:Հասկանալու համար ,թե ինչումն է բանը,նա հատուկ մարդ է ուղարկում կաթողիկոսի մոտ:Խանը իր սիրած կերակրից է ուղարկել,ես էլ ՝իմ,ասում է նրանց կաթողիկոսը: