Քիմի ամուսինը Հայաստանում զգաց, որ իր 21 Գրան Պրիները, իր համաշխարհային հեղինակությունը Հայաստանում ոչինչ է


21:37 , 10 ապրիլ, 2015

Քարդաշյանի և հասարակության համատեղ ալիքի հետ կապված թերևս վերջին գրառումն եմ անում ֆեյսբուքում։

Երեկ որոշակիորեն կարճ վերլուծեցի ստեղծված իրավիճակը, բայց այսօր մեդալի մյուս կողմի մասին պետք է գրեմ.

Քիմը ցույց տվեց, որ մեր հասարակությունն, ըստ էության, խնդիր ունի համաշխարհային օվկիանոսի ալիքների հետ, անծանոթ է այդ ամենը, դրա մասին լսելը դեռ քիչ է, պետք է տեսնել, հետո կամաց-կամաց լող տալ...

Վստահ եղեք, որ շփումները շատանան, ու հաճախակի նման դեմքեր տեսնեն, տարիներ հետո պատկերը կփոխվի...

Ու հավատացեք, սա մի ասպեկտն է, բայց կարևորներից մեկը. պատկերացրեք այն երկրների քաղաքացիների ընկալումները, ովքեր համաշխարհային աստղեր են տալիս՝ մեկը մյուսից տաղանդավոր...

Հ.Գ. Որպես հումոր` մեր ազգը չոքացնող ազգ է. Քիմի ամուսինը Հայաստանում զգաց, որ իր 21 Գրան Պրիները, իր համաշխարհային հեղինակությունը Հայաստանում ոչինչ է. հայերի համար նա «արա էն նեգրը (սևամորթ) մեր փեսեն ա՞ կամ դրա մարդն ա՞»... Այ տենց կհամեստանա Քայնեն, սա իր կյանքի ամենադաժան ու ինքնաճանաչողական «արշավանքն» էր....

Հ.Գ.Գ Բարով էկաք ու բարով էլ գնաք, Քարդաշյաններ, միայն թե ձեզնից հետո մեծ փոս եք թողնելու, ու դա մեր ուսերին է մնալու, որ լցնենք. իշխանությունները նորից կմնան մեն-մենակ մեզ հետ։ ))