21:33 , 10 ապրիլ, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Քին Հաբբարդը (իսկական անունը՝ Ֆրենկ Մաքքիննի (01.09.1868 – 26.12.1930 թթ.)) եղել է ամերիկացի կոմիքսների նկարիչ, հումորիստ, լրագրող:
1. Շատ հաճելի է, երբ ձեր մասին հիշում են, բայց երբեմն ավելի օգտակար է մոռացված լինելը:
2. Կնոջը հրամայելու երկու եղանակ կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:
3. Ինչ-որ բան անելու համար այնքան էլ շատ ուժ հարկավոր չէ, իսկ որոշելու համար, թե ինչ անել, իրոք վիթխարի ուժ է անհրաժեշտ:
4. Հենց ինչ-որ մեկը հանրահայտ է դառնում, միանգամից հայտնվում է նա, ով դպրոցում նրա կողքին է նստել:
5. Մարդը, ով համաձայնում է ամենի հետ, ինչ նրան ասում եք, կամ հիմար է, կամ պատրաստվում է ձեր կաշին քերթել:
6. Փողերը կրկնապատկելու ամենաանվտանգ եղանակը դրանք երկու մասի բաժանելը և սեփական գրպանը դնելն է:
7. Ամեն օր աշխարհն ավելի լավն է դառնում, իսկ հետո՝ երեկոյան, նորից վատանում է:
8. Մարդկանց մեծամասնությունը գործերի վատ կառավարումը շփոթում է ճակատագրի հետ:
9. Ամենից թանկը փողերը տրվում են նրան, ով դրանց հետ ամուսնանում է:
10. Բոլոր դեղերից լավագույնը լավ կինն է:
11. Երբեմն պատահում է, որ նույնիսկ պարկեշտ մարդն է օրենսդիր դառնում:
12. Մի՛ կշտամբեք եղանակը. մարդկանց 9/10-ը ոչ մի զրույց չէին կարողանա սկսել, եթե եղանակը չփոփոխվեր:
13. Ոմանք կարողանում են, ոչինչ չանելով, այնքան զբաղված տեսք ունենալ, որ անփոխարինելի են թվում:
14. Չկա ավելի խելամիտ մարդ, քան անկոչ հյուրը:
15. Նրան, ով կարողանում է գեղեցիկ պարտվել, բոլորն են սիրում:
16. Ինչ էլ, որ լինի, կյանքին շատ լուրջ մի՛ վերաբերվեք. միևնույն է, դրանից ողջ դուրս չենք պրծնելու: