19:20 , 10 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիփ Էրդողանը նախատեսում է տարեվերջին այցելել Ռուսաստան: Այս մասին տեղեկացրել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը:
Բացի այդ, դեսպանը նշել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստան է ժամանելու Թուրքիայի մեջլիսի գլխավոր քարտուղար Ջեմիլ Չիչեկը, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
«Հաջորդ շաբաթ Մոսկվա է այցելելու Թուրքիայի մեջլիսի գլխավոր քարտուղար Ջեմիլ Չիչեկը, իսկ նրա այցից հետո Ռուսաստանի Պետդումայի գլխավոր քարտուղար Պարոն Նարիշկինը կայցելի Թուրքիա»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ Յարդիմը հայտարարել էր , որ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան կկայանա երկու երկրների միջև բարձր գերատեսչական համագործակցության շրջանակներում:
Նա նաև չի բացառել այն տարբերակը, որ այս տարի Էրդողանը այլ պաշտոնական այցերով ևս կայցելի ՌԴ: