18:44 , 10 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին հայտնում են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։
Հիշեցնենք նաև, որ նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։