17:36 , 10 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող սրճարաններից մեկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից:
Կրակողի ինքնությունը դեռ հայտնի չէ: Իսկ ոստիկանությունը զանգը հնչել է հիվանդանոցից, ուր տեղափոխվել են տուժողները: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, տուժողներից մեկը վիրավորվել է գլխից:
Հարուցվել է քրեական գործ: