17:42 , 10 ապրիլ, 2015
Լուսանկարիչ Ջենի Լյուիսը վերջին հինգ տարիներին զբաղված է մի հետաքրքիր լուսանկարչական նախագծով։ Նա իր ֆոտոխցիկի միջոցով անմահացնում է երեխաների կյանքի առաջին օրը։ Նա լուսանկարում է մեկ օրական բալիկներին իրենց մայրիկների հետ։ Արդեն 15 տարի է, ինչ Ջենին զբաղվում է լուսանկարչական գործունեությամբ։ Նա իր այս ֆոտոնախագիծն իրագործում է Լոնդոնում։ Նա ցանկանում է իր ֆոտոշարքում արտացոլել մայրության բերկրանքն ու մանկական անմեղ ժպիտը։ Ամբողջական ֆոտոշարքը բաղկացած է լուսանկարներից։ Այս ֆոտոշարքի հիման վրա գիրք է լույս ընծայվել։ «1 օրական» վերնագիրը կրող այս գրքում ընդգրկված են ֆոտոշարքի 40 լավագույն լուսանկարները։ Խոսելով այս լուսանկարչական նախագծի մասին՝ Ջենին ասել է.

Իմ նպատակն էր ֆոտոխցիկի օգնությամբ արձանագրել մոր ու նորածնի միջև առկա սերտ կապը, ջերմությունը ու ուժը, ինչպես նաև էմոցիաների այն հեղեղը, որը զգում են այն ժամանակ, երբ մայրական բնազդն է արթնանում։ Ես լուսանկարների այս շարքը համարում եմ համարձակ ու գեղեցիկ։

Ջենին իր ֆոտոնախագծի համար մայրիկներին գտնում էր իր բնակավայրից։ Նա խտրականություն չէր դնում բնորդուհիների միջև ու նրանց ընտրում էր անկախ տեսքից, տարիքից, սեռից կամ սոցիալական կարգավիճակից։ Բոլոր մայրիկները լուսանկարվել են իրենց տներում։ Լուսանկարների հետ մեկտեղ գրքում զետեղված են ֆոտոշարքում լուսանկարված կանանց կողմից ասված իմաստուն մտքեր մայրության մասին։ Մայրիկներից ոմանք ժպտում են, իսկ մյուսներն էլ՝ զարմացած նայում իրենց փոքրիկ հրաշքին։



![]() |
|
