Հեքիաթս մնաց առանց Հերոս. Սոս Ջանիբեկյան


17:24 , 10 ապրիլ, 2015

Հեքիաթս մնաց առանց Հերոս. Սոս ՋանիբեկյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն այսօր զրուցեց ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի որդու, դերասան Սոս Ջանիբեկյանի հետ: Դերասանը մեզ հետ զրույցում պատմեց վերջին օրերին միայնակ անցկացրած տարեդարձի, հոր հանդեպ իր  անսպառ կարոտի, դեռ ամբողջովին չգիտակցված ցավի, համացանցի միջոցով սեփական ապրումները արտահայտելու որոշման եւ աշխատանքային գործունեության մասին:

-Սոս, ապրիլի 8-ին առաջին անգամ նշեցիք Ձեր ծննդյան օրը առանց հայրիկի, հետաքրքիր է ի՞նչ զգացողություններ ունեիք: Ասում  են, մարդ ամեն իր ծննդյան օրիցսկսած նորովի է ապրում, Ձեզ մոտ նման զգացողություն կա՞ր:

- Տխուր էի, որ հայրս հիվանդ էր: Երբ գիշերները խնամում էի նրան, միշտ երկուսս էլ վստահ խոսում էինք, որ 27 տարեկանս հաստատ իրար հետ ենք նշելու, բայց այդ օրը եկավ, իսկ նա ֆիզիկապես այլեւս ինձ հետ չէր: Ծննդյան արարողություն որպես ադպիսին չի եղել։ Նախորդող գիշերվանից մնալով արթուն՝ դիմավորեցինք արևածագը մի քանի ընկերներիս հետ, սունկ կերանք և կոնյակ խմեցինք։ Դիմացս Մասիսն էր շատ պարզ, որով հայրս որոշում էր եղանակն  ու  օրվա էներգետիկան, երբեմն նույնիսկ խոսում էր հետը. շատ էր սիրում։ Ես էլ նայում ու փորձում էի նույնը վերապրել՝ հորս իմ մեջ ապրեցնելով։ Արևածագ էր, լավ եղանակ ու Երևանը, մի խոսքվ նա ինձ հետ էր։ Հետո գնացի մոմ վառեցի, գոյության շնորհակալությունս հայտնեցի Աստծուն: Այնուհետեւ գնացի փակվեցի մի տեղ, իսկ հեռախոսս շպրտեցի մի լրիվ ուրիշ տեղ։

-Կյանքում թերեւս ամենադժվար փորձությունը անվերադարձ ու անբավարար կարոտիհաղթահարումն է, որ իր հետ բերում է հարզատի մահը: Հետաքրքիր է ինչպե՞ս եքհաղթահարում այդ կարոտը:

-   Շատ դժվար էր. առհասարակ գնալով կորուստի ցավն ավելի է ուժեղանում և գիտակցված դառնում, փրկությունը միայն կյանքն է, ուժ հավաքելն ու ապրելը։ «Հարազատի մահ»-հասկացողությունից, եթե հանես «սեփական կարոտ և սեփական կորուստ» էգոի զգացողությունները, գիտակցում ես, որ արտառոց վատ բան չի տեղի ունեցել։ Չեմ փորձում հաղթահարել, անցնում եմ իմ բաժին փորձության միջով։ Ուղակի իմ կորուստը միայմ մի անուն չունի՝ ասել է թե «ես կորցրեցի հայր», ոչ, ես շատ բան կորցրեցի՝ ընկեր, եղբայր, ուսուցիչ, ընկերներիս ընկեր, Հերոս, մի խոսքով՝ հեքիաթս մնաց առանց Հերոս։ Մենք գրեթե ամեն ինչ ապրել ենք իրար հետ՝ հասարակ երկու տղա փողոցում գարեջուր խմելով, քայլելուց, կանանց թեմայով կիսվելուց մինչև ամենախիստ հայր և որդի լինելուց։ Նա մի մարդ էր, ում հետ կարող էի լռության մեջ լուռ նստել և այդ լռությունն այնքան լիքը լիներ, որ խոսելը միայն կդատարկեր այն։

-Ասում են հարազատի կորստից հետո մարդիկ փոխվում են, ինչ-որ բան ուրիշ է դառնում,Ձեր մեջ կա՞ տեսակի փոփոխություն:-   Ես դեռ այդ կորուստը լիարժեք չեմ գիտակցել կամ վերապրել։ Հիմա չեմ կարող պատասխանել այս հարցին։

Ձեր ապրումների արտահայտման ձեւը բավականին քննադատվեց ու քննարկվեց, դաՁեր վրա ազդեցություն թողե՞ց որևէ կերպ, գուցե որոշեք այլեւս սոցիալական ցանցերիմիջոցով չկիսվե՞լ մարդկանց հետ Ձեր ապրումներով: 

-     Ոչ, բացարձակ։ Ոչ մի զգացողություն՝ վշտից միչեւ ուրախություն, չունի դրսևորման կարծրատիպ, թե ինչպես պիտի դա լինի։

-Դուք այն դերասաններից եք, ովքեր չեն քննադատում հեռուստասերիալենրը ու չեքմերժում նկարահանվել սերիալներում, հետաքրքիր է առաջարկներ ստանալիս ի՞նչն եքկարեւորում դրանք ընդունելու հարցորմ:

- Այո, որովհետև շատ ծիծաղելի էին ինձ համար բոլոր այն մարդկ, ովքեր այն ժամանակ, երբ դեռ նոր էին նկարահանվում հեռուստասերիլաները, ինչ ասես չէին ասում սերիալ հասկացությանը, իսկ հիմա իրենք են նկարվում։ Եվ հետո, ես միշտ ասել եմ՝ լավ սերիալը վատ ներկայացումից լավ բան է։ Իհարկե, ինձ համար սերիալը կինեմատոգրաֆիայի ամենաչընդունված ոլորտն է, և ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ չնկարահանվել սերիալներում, բայց հաստատ գրպանը կիսադատարկ ու անգործ երիտասարդ դերասանն ավելի վատ ընտրություն է, քան ստաբիլ, գրպանդ լիքը, իր գործով փող վաստակող երիտասարդ դերասանը։ Եվ, ի վերջո, կարևորն այն է, թե քո գործը ինչպե՞ս ես անում։ Նաև ուզում եմ ասել, որ սերիալում չնկարվող և քննադատող դերասանը, եթե հավատարիմ է իր չափանիշներին, պիտի Հայաստանում նկարվող 98% ֆիլմերում էլ չնկարվի։

-Հեռուստադիտողը Ձեզ հիմա տեսնում է «Բախտաբեր» հեռուսասերիալում, հե՞շտ էմարմնավորել այս կերպարը, այն Ձեր տեսակին մո՞տ է արդյոք:

-  Այո, մոտ է, սերյալում չես կարող շատ հեռվանալ քեզնից, եթե օրը 5-10 ժամ քեզանից հեռու ապրես, վստահ եմ հոգեկան լուրջ խնդիրներ կունենաս: Հեռուստասերիալում խաղալով՝  դու ֆիզիկապես ապրում ես կերպարովդ:

-Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասեն ձեզնից Ձեր երկրպագուները:

-   Երկու ֆիլմ ունեմ, որոնց նկարահանումներն  արդեն ավարտվել են, և կարծում եմ, այս տարի կթողարկվեն:, ու նաեւ մի քանի ֆիլմեր կան, որոնց մասին էլ դեռ չեմ ուզում բարձրաձայնել։