20:39 , 10 ապրիլ, 2015
168.am-ը գրում է.
Կանանց ձեռքերն իրենց այցեքարտն են, սակայն լինում են դեպքեր, երբ ինչ-որ բան խանգարում է գեղեցիկ և նուրբ ձեռքեր ունենալուն: Օրինակ, ամաններ լվանալը, չոր կլիման և քիմիական տարրեր պարունակող մաքրող միջոցները չորացնում են ձեռքերը:
Այնուամենայնիվ, Healthyfoodhouse.com կայքը ներկայացնում է մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի մեկ րոպեից էլ քիչ ժամանակահատվածում փափկեցնել և թարմացնել ձեր ձեռքերը:
Բաղադրություն
2 ճ/գ շաքարավազ
3 ճ/գ ձիթայուղ
Շաքարավազը լցրեք ձեռքի մեջ, մեջտեղում մի փոքր փոսիկ արեք և հենց այդտեղ լցրեք ձիթայուղը: Ձեռքերն իրար շփելով՝ խառնեք շաքարն ու ձիթայուղը: