16:05 , 10 ապրիլ, 2015Ըստ տարածված տեղեկությունների՝ նրանց երկուսի սիրտն էլ ազատ է, սակայն այս մտերմիկ լուսանկարից դատելով՝ արդեն նոր աստղային զույգ է ձևավորվում։ 19-ամյա Քենդալ Ջեները և 21-ամյա Ջասթին Բիբերն այս շաբաթ իրար գրկախառնված լուսանկարվեցին։ Նրանք միասին իրենց ծովափնյա հանգիստն էին վայելում Լոս Անջելեսում։

Ջասթինի ու Քենդալի նոր-նոր սկիզբ առնող սիրավեպի մասին սկսեցին բամբասանքներ պտտվել այն ժամանակ, երբ Ջասթինը հրապարակեց իրենց լուսանկարը «Instagram»-ում։ Նման մտերմիկ հանդիպումների ժամանակ սովորաբար երրորդն ավելորդ է լինում, սակայն ոչ այս դեպքում։ Երիտասարդ աստղերը բնավ չէին քաշվում շնիկի ներկայությունից ու անամոթաբար իրար հետ սիլի-բիլի էին անում չորքոտանու աչքի առջև։
![]() ![]() |
Սելենա Գոմեսից բաժանվելուց հետո Ջասթինը կապվեց մոդել Հեյլի Բոլդվինի հետ, սակայն նա պնդում էր, որ իրենք ընդամենը ընկերներ են։ Վերջին ամիսներին Քենդալը ոչ մեկի հետ լուրջ սիրավեպ չի ունեցել։ Վերջերս նա «Instagram»-ում կես կատակ-կես լուրջ գրել էր, որ ուզում է ընկեր ունենալ, սակայն ամենազավեշտալին այդ ցանկության դրդապատճառն էր.

Միակ պատճառը, որ ուզում եմ ընկեր ունենալ, այն է, որ երբ ես երգում եմ «Fergalicious»-ը, այն մասում, երբ նա ասում է «I be up in the gym just workin on my fitness, hes my witness», ես կարողանամ մատնացույց անել նրան [ընկերոջը (ծթ.)], ու նա երգի «wooOOH»: Հիմա ես ստիպված եմ երկու մասն էլ ինքս երգել, իսկ դա սթրեսային է, որովհետև «wooOOH»-ի մասից անմիջապես հետո ես ստիպված եմ նորից ռեփ կարդալ, ու անցումն ավելի բարդ է, քան կարող եք կարծել։ Այսպիսով, այո, ինձ հենց դրա համար է ընկեր պետք։