20-ամյա երիտասարդը կանխել է հասուն տղամարդու ինքնասպանությունը


15:35 , 10 ապրիլ, 2015

Pastinfo.am-ը գրում է.

 
Երեկ երեկոյան Դավիթաշենի կամրջի վրա մի 20-ամյա երիտասարդ նկատել է, որ կամրջի վրա կանգնած հասուն տղամարդը ցանկանում է ցած նետվել:
 
Երիտասարդին հաջողվել է հետ պահել նրան այդ քայլից: Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին հայտնել է, որ պատճառը եղել են ֆինանսական խնդիրները: