Բրազիլիայի ամենախոշոր նահանգն ապրիլի 24-ը հռչակեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»


15:02 , 10 ապրիլ, 2015

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: