Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կորդեգրեն ևս մի երեխայի` Սիրիայից. լրատվամիջոցներ


14:15 , 10 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատրաստ են որդեգրել ևս մեկ երեխայի: Ամուսիններն ունեն վեց երեխա, որոնցից երեքը որդեգրված են: Այս մասին հայտնել է RUSSIANWEEK-ը:

Խոսակցություններն այն մասին, որ զույգը մտադիր է ևս մեկ երեխայի որդեգրել, երկար ժամանակ է, ինչ շրջանառվում են:

Սակայն, այս անգամ ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով հավաստի աղբյուրներին հաղորդում են, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արդեն սկսել են Սիրիայից աղջկա որդեգրման համար փաստաթղթերի պատրաստությունը: Ենթադրվում է, որ աստղային զույգը ծրագրում է նրա որդեգրումն արդեն երեք տարի:

Դերասանների ներկայացուցիչները և նրանք անձամբ ոչ մի կերպ չեն մեկնաբանել լուրերը, որոնք քննարկվում են ԶԼՄ-ներում: