Փարիզի մետրոյում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պաստառներ են կախել


13:22 , 10 ապրիլ, 2015

Poster-Paris1in.am-ը գորւմ է.

Փարիզի մետրոյում հայտնվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող և 100-րդ տարելիցի առիթով անցկացվող ցուցահանդեսը լուսաբանող պաստառներ։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։ Նշվում է, որ ցուցահանդեսն անցկացվում է Շոայի (Հոլոքոստի) հուշահամալիրում։

Ապրիլի 2-ին ցուցահանդեսի բացմանը մասնակցել են հայ դեսպան Վիգեն Չիտեչյանը, հուշահամալիրի նախագահ Էրիկ դե Ռոտշիլդը, պաշտոնյաներ, պատմաբաններ։

Այլ ցուցահանդես էլ ծրագրված է բացել ապրիլի 29-ին Փարիզում։ Այն կկրի «Հայաստան 1915. Փարիզը հյուրընկալում է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը և կշարունակվի մինչ հուլիսի 4-ը։ Կներկայացվեն հարյուրավոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ։ Նմուշները Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտից և Փարիզի «Նուբար» գրադարանից են։ Հատուկ բաժին կնվիրվի Ավրորա Մարդինյանի կենսագրությանը։