Քիմ Քարդաշյանի հայազգի զարմուհիները (PHOTO)


13:01 , 10 ապրիլ, 2015

Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի հայաստանյան այցը երկրի թիվ մեկ իրադարձությունն է դարձել։ Մամուլը հեղեղված է Քիմի մասին նորություններով՝ ինչ հագավ Քիմը, ինչ կերավ, ում հետ հանդիպեց, որքան ծախսեց... Մինչ լրագրողները լուսաբանում են Քիմի այցը, կեղծ բարեպաշտները՝ առցանց քարկոծում նրան, իսկ ՀՀԿ տատիկը՝ ի դերև հանում աստղի հոգու ամենանվիրական հատկանիշները, Քիմն իր ընտանիքի ու զարմուհիների հետ վայելում է իր ուղևորությունը։

The whole familys here: Kim and Khloe hit a park in Yerevan with two women believed to be their cousins, who were dressed down in leggings and jeans, while the famous sisters stuck to their signature glam style

Ժամեր առաջ Քիմը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ բացահայտելով, որ իր հետ Հայաստան են եկել նաև իր երկու զարմուհիները.     

Քլոեն և ես մեզ հետ այստեղ ենք բերել մեր զարմուհիներ Քորթնի ու Քարա Քարդաշյաններին։ Մենք կարոտում ենք քեզ, Քրիստա։ Այո, մենք 3 զարմուհի ունենք, ովքեր քույրեր են։ Նրանց երեքի անուններն էլ սկսվում են «Ք»-ով։  

Meet the family! Kim Kardashian has revealed that she met with Armenias Prime Minister on Thursday alongside her two cousins Kourtni (middle right) and Kara (end right)

Ուշագրավ է, որ զարմուհիներից մեկը՝ Քարան, ավելի նման է Քիմին, քան աստղի հարազատ քույրերը։

Քարայի ու Քորթնիի երրորդ քույրը՝ Քրիստան, չի կարողացել միանալ նրանց այս ճամփորդության ընթացքում։

Coming to a new E! show soon? Kourtni and Kara (above) also have a sister named Krista, who was unable to attend 

Քլոեն ողջ գիշեր չէր կարողանում քնել ու իր անքնության մասին գրառում է կատարել «Facebook»-ում.

Քունն ո՞ւմ է պետք, երբ դու Հայաստանում ես։  

Official visit: Kim and Khloe are seen standing alongside the Armenian flag as they meet with Armenian Prime Minister Hovik Abrahamyan in Yerevan, Armenia on Thursday 

Աշխարհահռչակ աստղի ընտանիքի այսօրվա պլանների մասին դեռևս լուր չկա։ Հավանաբար նրանք դեռևս հյուրանոցից դուրս գալու ցանկություն չունեն։ Ես էլ նրանց փոխարեն այս անձրևոտ եղանակին չէի շտապի դուրս գալ։